Թաքնված գրաքննության դրսեւորումները Հայաստանի զանգվածային լրատվության ոլորտում

Սույն հետազոտությունը ԶԼՄ-ների ոլորտում խոսքի ազատության հիմնական խնդիրների բացահայտմանը եւ դրանց հաղթահարման համար առաջարկությունների մշակմանն ուղղված՝ վերջին չորս տարվա ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) գործունեության տրամաբանական շարունակությունն է:

Մասնավորապես՝ 2008 թվականին իրականացվեց սոցիոլոգիական հետազոտություն, որի նպատակն էր պարզել Հայաստանի մարզային ԶԼՄ-ների լսարանի տեղեկատվական պահանջմունքները եւ մարզերի բնակիչների գնահատականները՝ տեղական ու հանրային լրատվամիջոցների գործունեության առնչությամբ: 2009 թվականին ԽԱՊԿ-ն անցկացրեց փորձագիտական հարցում մայրաքաղաքում եւ երկրի տասը մարզերում՝ ԶԼՄ-ների, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում, որը վերաբերում էր խոսքի ազատության խնդիրներին, ԶԼՄ-ների անկախությանը, տեղեկատվության մատչելիությանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը:

Եվս մեկ փորձագիտական հարցում անցկացվեց 2010 թվականին: Մասնակիցներն էին՝ երկրի թվով 50 առավել հայտնի ԶԼՄ-ների (մամուլ, հեռուստաընկերություններ (ՀԸ), ռադիոընկերություններ, լրատվական գործակալություններ, առցանց լրատվամիջոցներ) եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ կամ պատասխանատու պաշտոններ զբաղեցնող աշխատակիցներ: Նախատեսված էր բացահայտել ԶԼՄ-ների ազատության մակարդակը Հայաստանում՝ հաշվի առնելով լրատվամիջոցների գործունեության իրավական դաշտը, քաղաքական միջավայրը եւ տնտեսական պայմանները: Այդ հարցման անցկացման եւ ստացված տվյալների վերլուծության հիմքում ընկած էր «Freedom house» միջազգային կազմակերպության մեթոդաբանությունը: (Այս հետազոտությունների արդյունքներին կարելի է ծանոթանալ ԽԱՊԿ-ի կայքում՝ www. khosq.am):

2011 թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին իրականացված սույն հետազոտությունը նպատակաուղղված է վեր հանելու լրագրողների կարծիքներն ու գնահատականները՝ թաքնված գրաքննության (ԹԳ) առկայության (կամ բացակայության), ԶԼՄ-ների դեմ դրա գործադրման մեթոդների, ինչպես նաեւ՝ պաշտպանական մեխանիզմների մշակման հնարավորությունների վերաբերյալ: Հարցման մեթոդաբանությունն ու արդյունքները ներկայացնում ենք ստորեւ:

Կարդալ ավելին

Share

No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն