Զրպարտությունն ու վիրավորանքը ԶԼՄ-ների հրապարակումներում․ դասընթացներ լրագրողների համար

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կազմակերպում է դասընթացներ լրագրողների համար՝ «Զրպարտությունն ու վիրավորանքը ԶԼՄ-ների հրապարակումներում․ օրենսդրական կարգավորումներ, միջազգային նորմեր և հայաստանյան պրակտիկա» թեմայով։

Դասընթացները կանցկացնի միջազգային իրավունքի մասնագետ, Տեղեկատվական վեճերի խորհրդի և ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Արա Ղազարյանը։

Մասնակիցները կծանոթանան վիրավորանքին և զրպարտությանը վերաբերող նոր կարգավորումներին հայաստանյան օրենսդրությունում և դրա համապատասխանությանը միջազգային նորմերին, կքննարկեն, թե որն է ազատ խոսքի և զրպարտության կամ վիրավորանքի սահմանը, իրավական պատասխանատվության ինչ նոր միջոցներ են նախատեսվում, վիրավորանքի և զրպարտության տարածման ինչ կանխարգելիչ հնարավորություններ կան, ինչպես պաշտպանվել անհիմն դատական հայցերից։ Դասընթացը ներառում է նաև  դատախաղեր՝ հիմնված իրական փաստերի վրա։

Թեմայի հրատապությունը պայմանավորված է վերջին տարիներին ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացվող դատական հայցերի մեծ քանակով, ինչպես նաև այդ գործերի քննության ընթացքում ի հայտ եկող բազմաթիվ խնդիրներով։

Դասընթացները տեղի կունենան նոյեմբերի 20-ին և 21-ին Մեդիա  նախաձեռնությունների կենտրոնում։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով։

Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 18-ն է։

Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար՝ գրեք info.cpfe@gmail.com հասցեով կամ զանգահարեք 093 10 70 85 և 094593020 հեռախոսահամարներով։

 

Դասընթացը կազմակերպվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն. մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ համատեղ։

Կարդալ նաև