Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ, ակումբի հիմնադիրներից մեկը
Ծնված` 18. 01. 1967 թ., Գյումրի
Կրթությունը
1984-1991 թթ.- Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժին, մասնագիտությունը` երկրաֆիզիկոս-ինժեներ
1989-1991 թթ.- Երեւանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, մասնագիտությունը` ժուռնալիստ-ֆոտոթղթակից
Աշխատանքային գործունեությունը
2000-2010 թթ. – Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ղեկավարել է 20-ից ավելի ծրագրեր
2000-ից Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ, ակումբի հիմնադիրներից մեկը
2008-2010 թթ. – Գյումրու հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարն է, ԱՄՆ ՄԶԳ, CASALS
2009 թ. հունիսից – Հարավկովկասյան իրավապաշտպան ցանցի հիմնադիր անդամ
2007-2008 թթ. – Գյումրու «ԳԱԼԱ» ՀԸ պաշտպանության շտաբի հիմնադիր եւ համակարգողներից մեկը
2006-2008 թթ. – «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի շահառուների խորհրդի 1-ին եւ 2-րդ գումարումների ընտրված անդամ քաղաքացիական հասարակությունից
2005-2006 թթ. – «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրի հոգաբարձուների խորհրդում քաղաքացիական հասարակությունից ընտրված դիտորդ
2003 թ. հունվար – Կիպրոս, հեռուստաֆիլմ Կիպրոսի պրոբլեմի եւ Ք.Անանի՝ Կիպրոսի վերամիավորման պլանի մասին
2001-2004 թթ. «Գյումրի-Ասպարեզ» հանդեսի գլխավոր խմբագիր
1998-2002 թթ. – Հիմնադրման առաջին օրից «Ռադիո Շանթ FM 104.1» ռադիոկայանի գործադիր տնօրեն, ապա նաեւ՝ իրացման ղեկավար
1995-2000 թթ. – Հիմնադրման առաջին օրից «Շանթ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
1994-2002 թթ.- «Շանթ» Հեռուստառադիոընկերությունում` որպես ժուռնալիստ, լուրերի տնօրեն (1995-1996 թթ.), արտադրության ղեկավար (1997-2000 թթ.) տնօրենի պաշտոնակատար (1996 նոյեմբեր), հաղորդավար, օպերատոր: Այստեղ պատրաստել է մի շարք ռեպորտաժներ, ուղիղ եթերում մոտ 4 տարի հաղորդավարել շաբաթական հարցազրույց-հաղորդաշարում` «Կամուրջ» (1996-2000), 24-30 ժամ տեւած մեծ ռեպորտաժներով լուսաբանել է 1996, 1998, 1999 թվականների բոլոր ընտրությունները, ռեպորտաժների եւ ֆիլմերի շարք է պատրաստել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, Գերմանիայից
1995-1997 թթ. – «ՏՄ» ռադիոկայանի գործադիր տնօրեն, գլխավոր խմբագիր, հաղորդավար
1992-1994 թթ. – Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերությունում` որպես ժուռնալիստ, օպերատոր, մոնտաժող, գլխավոր խմբագիր, հաղորդավար, տնօրենի պաշտոնակատար
1991-1992 թթ. – Հայկաձոր գյուղում դասավանդել է աշխարհագրություն եւ պատմություն:
1990-1993 թթ. – Թղթակցել է «Հայք», «Կումայրի», «Մունետիկ» թերթերին
1989-1991 ՀՀ գունավոր մետալուրգիայի նախարարություն, լաբորանտ
Մրցանակներ եւ պարգեւներ
2008-ին պարգեւատրվել է «Խոսքի ազատության ժամանակը» մրցանակով
1999-ին հեռուստաարտադրական թիմի կազմում շահել է «Internews»-ի նախընտրական սոցիալական գովազդի մրցույթի 2-րդ մրցանակը
1998-ին «Մահվան հովիտ» եւ «9 տարի անց» ֆիլմերով եղել է ԱՊՀ 1-ին հեռուստաֆորումի կրկնակի նոմինանտ, իսկ 1-ին ֆիլմով շահել է ժյուրիի հատուկ մրցանակը
1987-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն խորհրդից պարգեւատրվել է «Բայկալ-Ամուրյան մագիստրալի կառուցման համար» մեդալով:
Հրապարակումներ
Թերթեր եւ ամսագրեր` «Պիոներ կանչ», «Հայք», «Մունետիկ», «Կումայրի», «Վասն արդարության», ռադիոկայաններ` «ՏՄ», «Շանթ», հեռուստաընկերություններ` «Ցայգ», «Շանթ»
Լեզուների իմացություն – Հայերեն (գերազանց), ռուսերեն եւ անգլերեն (լավ), (թուրքերեն եւ վրացերեն) թույլ
Հեռ.` ((374 312) 5 06 22
Էլ. փոստի հասցե՝ levon@asparez.am