Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ) շահույթ չհետապնդող՝ լրագրողական հասարակական կազմակերպություն է։ ԽԱՊԿ-ը պաշտոնապես գրանցվել է 2003 թվականի հունվարի 16-ին։ Իր գործունեության ընթացքում կազմակերպությունն իրականացրել է 40-ից ավելի ծրագիր։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն Արևելյան գործընկերության երկրների Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ է և ակտիվորեն մասնակցում է դրա գործունեությանը։