Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կազմավորել է արագ արձագանքման խումբ, որում, կոմիտեի անդամներից բացի, ընդգրկված են նաեւ ներկայացուցիչներ գործընկեր կազմակերպություններից:
Արագ արձագանքման խումբը լրագրողների եւ լրատվամիջոցների իրավունքների խախտումների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների մասին ահազանգեր ստանալու դեպքում մեկնում է դեպքի վայր, տեղում պարզում հանգամանքները եւ իրականացնում իրավիճակից բխող միջոցառումներ (դիմում է իրավապահ մարմիններին, հանդես գալիս հայտարարությամբ եւ այլն):
Հարգելի գործընկերներ,
Եթե խախտվել են ձեր իրավունքները, լրացրեք ձեր տվյալները, և մեր արագ արձագանքման խումբը կկապվի ձեզ հետ։