«Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, 17.07.2013 թ.

Հայաստանում ԶԼՄ-ների իրավունքների խախտումները նկատելիորեն աճել են 

“Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն” այսօր հրապարակել է հերթական եռամսյակային զեկույցը` Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին:

Կոմիտեն առանձնացրել է խախտումների 3 խումբ եւ այս տարվա ապրիլ-հունիս ամիսների համար արձանագրել լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 4 դեպք, ԶԼՄ-ների եւ նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների 21 դեպք, տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի 3 խախտում:

“Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի” նախագահ Աշոտ Մելիքյանը վստահ է, որ արձանագրված դեպքերն ամբողջությամբ չեն արտացոլում իրականությունը, թեեւ դրանք էլ բավարար են՝ պնդելու, որ խախտումները նկատելիորեն աճել են: Դրանց նպաստել է նաեւ ավագանու ընտրությունը:

“Բոլոր ընտրությունների ժամանակ իրավիճակը սրվում է եւ ԶԼՄ-ներն ու լրագրողներն անբարենպաստ պայմաններում են աշխատում, քան` առօրյայում: Բայց ես պետք է անպայման ընդգծեմ, որ այս ընտրության ժամանակ, չնայած լուրջ բարդություններին, ընդհանուր առմամբ, լրագրողները կարողացան կատարել իրենց առաքելությունը, եւ հանրությունը ստացավ բավականին օբյեկտիվ տեղեկատվություն, թե ինչպիսին էին այդ ընտրությունները”,- ասաց Աշոտ Մելիքյանը։

http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=15181

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.