Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց լրագրողի աշխատանքը պետական մարմիններում սահմանափակող նախագիծը. Azatutyun.am

67 կողմ ձայնով, առանց ընդդիմադիր պատգամավորների, խորհրդարանն այսօր քվեարկեց և առաջին ընթերցմամբ ընդունեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Քննարկումն Ազգային ժողովում երեկ կրկին առանց ընդդիմադիրների էր, որոնք այս օրերին չեն մասնակցում խորհրդարանի աշխատանքին և փողոցային պայքար են սկսել վարչապետի հրաժարականի պահանջով։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այս ընթացքում ուսումանսիրել է միջազգային փորձը, ազատ մամուլ ունեցող երկրները ի տարբերություն Հայաստանի, ձգտում են ամեն ինչ անել՝ լրագրողների հավատարմագրումը հնարվորինս դյուրացնելու համար։

«Լրագրողների հավատարմագրումը դա ոչ թե պետական մարմինների իրավունքն է, այլ լրագրողների և լրատվամիջոցների իրավունքն է, և եթե վերջիններս ուզում են հավատարմագրվել տվյալ պետական մարմնում, էդ պետական մարմինը պարտավոր է դա անել։ Որևէ երկրում վերջերս իմ կողմից ուսումնասիրված, եվրոպական երկրների մասին է խոսքը, հավատարմագրումից զրկելու գործառույթ չի նախատեսվում», – ասաց Մելիքյանը։

Մելիքյանի կարծիքով՝ այս փոփոխությունից հետո ևս Հայաստանը հայտնվելու է միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում։

«Այսօր կարող է լրագրողների վարքագիծն իրենց դուր չգա, վաղը դուր չգա հագուկապը, իսկ դրանից հետո դուր չգա, թե ինչպես են լուսաբանում իրենց գործունեությունը, ինչի են քննադատում», – ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Մելիքյանի կարծիքով՝ Ազգային ժողովի ապտգամավորները մի քանի լրագորղների հետ իրենց խնդրները լուծելու համար գնում են օրենսդրական մի փոփության, որը հարվածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարական իմիջը։

Ավելին՝ Azatutyun.am

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.