Ականատես ենք ներքին ինֆորմացիոն պատերազմի, որի զոհը մեր հասարակությունն է. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Մելիքյանը կարծում է, որ անհրաժեշտ են քայլեր, որոնք ավելի առողջ ինֆորմացիոն դաշտի կարող են հանգեցնել, ցանկացած փորձ՝ պայքարել ֆեյքերի ու ապատեղեկատվության դեմ, բավականին լուրջ դիմադրության է արժանանում, բայց դա չի նշանակում, որ մենք դադարելու ենք պայքարել: