2018 թ. հուլիսից 2019-ի հուլիս

2018 թ. հուլիսից 2019-ի հուլիս ԽԱՊԿ-ը «Հանուն ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամ»-ի (European Endowment for Democracy) աջակցությամբ իրականացրել է «Տեղեկատվության ազատության եւ լրատվամիջոցների գործունեության ոլորտներում ռեգրեսիվ օրենսդրական սահմանափակումների հաղթահարում» ծրագիրը։ Ձևավորվել է հատուկ աշխատանքային խումբ, որը պատրաստել և Ազգային ժողով է ներկայացրել մի շարք օրենքներում (մասնավորապես՝ «Գնումների մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և այլն) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծեր։ Մասնագիտական խումբը պատրաստել է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ։ ԽԱՊԿ-ը գործընկեր կազմակերպությունների հետ քայլեր է ձեռնարկել խորհրդարանում և Կառավարությունում այս փաստաթղթերը շրջանառության մեջ դնելու համար։ Հանրային իրազեկում ապահովելու և քաղաքացիական աջակցություն ստանալու համար պատրաստվել են մի շարք հրապարակումներ, ինչպես նաև՝ 5-7 րոպեանոց ֆիլմեր՝ տեղեկատվության ազատությունը և ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող օրենսդրական դրույթների մասին։

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.