Խոսքի ազատությունը Հայաստանում. ի՞նչ է բացահայտում Ղարիբ Բաբայանի գործը․ քննարկում Մեդիա կենտրոնում

Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի դասախոս, «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Ղարիբ Բաբայանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ատելություն, թշնամանք հրահրելու նպատակով նյութեր տարածելու հոդվածով: Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր իրանաբնակ ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութի տարածումից մեկ օր անց։ Քննչական կոմիտեն նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Դատարանը մերժեց մջնորդությունը։ Ղարիբ Բաբայանն ազատության մեջ է, բայց նրա նկատմամբ ընտրվել է վարչական հսկողություն, և սահմանափակվել է հրապարակային խոսքով հանդես գալը: Տեսանյութում մի խումբ տղամարդիկ Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն «Ջան, Ղարաբաղ» են երգում ու զվարճանում: Տեսանյութի տարածումից մոտ 12 ժամ անց ԱԱԾ-ն հայտնեց, որ զվարճացող տղամարդիկ Իրանի քաղաքացիներ են, Երևանում են եղել Ամանորին:
Բանախոսներ՝ Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.