Իշխանությունները գնալով ավելի ցավագին են ընդունում իրենց հասցեին քննադատությունը. Աշոտ Մելիքյան․ medialab.am

Հարցազրույց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ․

-Իշխանական մակարդակով իրատվամիջոցներին թիրախավորելու այս գործելաոճը ձեզ մտահոգությունների տեղիք տալի՞ս է:

– Այո՛, բայց պետք է հիշեցնեմ այսօրվա իշխանություններին, որ իրենք ամենևին օրիգինալ չեն, որովհետև «Ազատություն» ռադիոկայանից դժգոհել են բոլոր իշխանությունները՝ հետխորհրդային, ուղղակի այս իշխանությունների օրոք տրամադրությունների փոփոխությունը միգուցե կայանում է նրանում, որ հեղափոխության օրերին ու հետհեղափոխական առաջին տարիներին «Ազատություն» ռադիոկայանը իսկապես ակտիվորեն լուսաբանում էր այդ ամենը, համարվում էր նոր իշխանության ջատագովներից մեկը:

Այդ ժամանակահատվածն արդեն ավարտվել է, մեղրամիսը վերջացավ, ու «Ազատություն» ռադիոկայանը սկսեց ավելի քննադատորեն մոտենալ իշխանության գործունեությանը, ինչը շատ նորմալ է ու լրատվամիջոցի սուրբ պարտականությունն է: Քննադատական մոտեցումները ամենևին էլ չպետք է առիթ դառնան, որ այս իշխանությունը նախորդների նման պայքարի մեջ մտնի լրատվամիջոցի հետ:

Ես կոչ եմ անում ավելի հանդուրժող լինել լրատվամիջոցի նկատմամբ, որովհետև այս հարցազրույցից առաջ ես հատուկ ևս մեկ անգամ մտա կայք ու փորձեցի տեսնել, թե ում են նրանք առհասարակ հրավիրում հարցազրույցների, մեկնաբանությունների համար, ևս մեկ անգամ համոզվեցի, որ ընտրությունը շատ բազմազան է, ամենատարբեր քաղաքական ճամբարների ներկայացուցիչներ են հրավիրվում ու շատ ազատ իրենց կարծիքն են արտահայտում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.