Կառավարության առաջարկությամբ քննարկվում է նոր նախագիծ, որով քաղաքացիները եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի միջոցով կկարողանան իրենց վճարած եկամտահարկի մի մասը՝ 1-2 տոկոսը, որպես նվիրատվություն ուղղել իրենց նախընտրած լրատվամիջոցին, հասարակական կազմակերպությանը կամ կուսակցությանը։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը գաղափարը դրական է գնահատում։
«Պետության կողմից ցանկացած քայլ, որն ուղղված կլինի լրատվամիջոցների ֆինանսական կայունության ապահովմանը, ես դրական եմ գնահատում։ Ժողովրդավարական երկրներում, առհասարակ, պետական աջակցություն է ցուցաբերվում նաև ԶԼՄ-ներին, բայց դա ամենևին չի նշանակում, որ պետական աջակցություն ստանալով՝ լրատվամիջոցները կախվածության մեջ են ընկնում պետությունից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ա. Մելիքյանն ու նկատել, որ դա մեծապես կախված է նաև նրանից, թե ինչ ժողովրդավարական ավանդույթներ ունեն տվյալ պետությունն ու հասարակությունը։
«Մեզ մոտ որոշ մտավախություններ, իհարկե, միշտ եղել են, բայց, ամեն դեպքում, պետական աջակցությունն ունի տարբեր մեխանիզմներ, որոնցից մեկն այն է, որ պետությունը կարող է գումարներ հատկացնել որևէ հիմնադրամի և չմիջամտել դրա գործունեությանը։ Բայց սա փոքր-ինչ այլ թեմա է։
Ինչ վերաբերում է կոնկրետ քաղաքացիների կողմից հատկացվելիք միջոցների վերաբերյալ նախաձեռնությանը, ապա ցանկացած գործիք կարող է և՛ բարի նպատակների ծառայել, և՛ չարաշահվել։
Գաղափարը վատը չէ, և այստեղ կերևա, թե հասարակությունը որ լրատվամիջոցներին է պատրաստ սատարել։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում