Եկամտահարկից՝ լրատվամիջոցներին․ «Եթե այդ մեխանիզմն աշխատի, կարող է շոշափելի ֆինանսական խթան դառնալ»․ Մելիքյան․ medialab.am

Կառավարությունը հավանություն է տվել Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց վճարած եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին։ Այս նախաձեռնության վերաբերյալ «Մեդիալաբը» մի քանի հարց է ուղղել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանին։

 – Պարո՛ն Մելիքյան, ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծ, որով ֆիզիկական անձինք կարող են հնարավորություն ստանալ իրենց հաշվարկված կամ վճարած եկամտային հարկի մի մասն ուղղել նաև լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին։ Գաղափարն ինչպե՞ս եք գնահատում, Հայաստանում ինչպե՞ս հնարավոր կլինի կյանքի կոչել այս ծրագիրը:

– Սա ընդամենը փորձ է ինչ-որ չափով աջակցել լրատվամիջոցների ֆինանսական հոսքերին, ու այս առումով, իհարկե, ուշագրավ է նախաձեռնությունը, հատկապես եթե հաշվի առնենք, որ հիմնական շեշտը դրվում է հենց լրատվամիջոցներին հասարակ քաղաքացիների կողմից ֆինանսական աջակցությանը: Կարելի է ենթադրել, որ եթե այդ մեխանիզմն աշխատի, տարիների ընթացքում դա կարող է բավականին շոշափելի ֆինանսական խթան դառնալ:

Ես սակայն ունեմ որոշակի վերապահումներ, քանի որ ինչպես լրատվամիջոցներն են բևեռացված, այնպես էլ հասարակությունն է բևեռացված, եթե Կառավարությունը հույսեր ունի, թե սրանով այդ բևեռացվածությունը կհաղթահարվի, ապա կարծում եմ, որ այդ սպասելիքները վիճելի են, որովհետև այն ընտրազանգվածը, որը ընտրությունների ժամանակ իր համակրանքը ցույց է տվել իքս քաղաքական ուժի, այդ համակրանքը նաև կերևա տվյալ քաղաքական ուժին սպասարկող լրատվամիջոցի հանդեպ:

– Այսինքն՝ գաղափարը լա՞վն է, մնում է կիրառման մեթոդնե՞րը լավը լինեն:

– Շատ բարդ է ասել, թե գաղափարն ինչպես կաշխատի, խնդիրը միայն կիրառման մեթոդները չեն, շատ կարևոր է, թե ինչպես կկողմնորոշվեն մեր քաղաքացիները՝ արդյոք նրանք իրենց քաղաքական հայացքների գերի՞ն կմնան, թե՞ կորոշեն անաչառ լինել լրատվամիջոցների մասով՝ անկախ իրենց քաղաքական հայացքներից:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդալ նաև