Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կազմակերպում է դասընթացներ լրագրողների համար՝ «Զրպարտությունն ու վիրավորանքը ԶԼՄ-ների հրապարակումներում․ օրենսդրական կարգավորումներ, միջազգային նորմեր և հայաստանյան պրակտիկա» թեմայով։
Դասընթացները կանցկացնի միջազգային իրավունքի մասնագետ, Տեղեկատվական վեճերի խորհրդի և ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի անդամ Արա Ղազարյանը։
Մասնակիցները կծանոթանան վիրավորանքին և զրպարտությանը վերաբերող նոր կարգավորումներին հայաստանյան օրենսդրությունում և դրա համապատասխանությանը միջազգային նորմերին, կքննարկեն, թե որն է ազատ խոսքի և զրպարտության կամ վիրավորանքի սահմանը, իրավական պատասխանատվության ինչ նոր միջոցներ են նախատեսվում, վիրավորանքի և զրպարտության տարածման ինչ կանխարգելիչ հնարավորություններ կան, ինչպես պաշտպանվել անհիմն դատական հայցերից։ Դասընթացը ներառում է նաև դատախաղեր՝ հիմնված իրական փաստերի վրա։
Թեմայի հրատապությունը պայմանավորված է վերջին տարիներին ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների ներկայացվող դատական հայցերի մեծ քանակով, ինչպես նաև այդ գործերի քննության ընթացքում ի հայտ եկող բազմաթիվ խնդիրներով։
Դասընթացները տեղի կունենան նոյեմբերի 20-ին և 21-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում։
Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այս հղումով։
Գրանցման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 18-ն է։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար՝ գրեք info.cpfe@gmail.com հասցեով կամ զանգահարեք 093 10 70 85 և 094593020 հեռախոսահամարներով։
Դասընթացը կազմակերպվում է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն. մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետ համատեղ։