«7օր. am», 09.02.2011

2010 թավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների և տեղեկություն ստանալուիրավունքի խախտման դեպքերի թիվը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացնելով ԽԱՊԿ տարեկան զեկույցը՝ նշել է, թե  համեմատություն անցկացնելով 2009թ. անձանագրված դեպքերի հետ կարելի է ասել, որ 2010թ. իրավունքների խախտումների որոշ տեսակներ նվազել են, իսկ որոշները ավելացել են։

Հետազոտության տվյալների համաձայն՝ 2010թ. արձանագրվել է լրագրողների նկատմամբ կատարված ֆիզիկական բռնությունների 9 դեպք՝ 2009թ-ին արձանագրված 11 դեպքի համեմատ։

ԶԼՄ-ների և նրանց աշխատակիցների նկատմամբ ճնշումների թիվը 2009-ի համեմատ նախորդ տարի ավելացել է 5-ով՝ հասնելով 19-ի։

Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտման դեպքերը նախանցած տարվա համեմատությամբ նույնպես աճել են՝ 13-ից հասնելով 18-ի։

Տես` http://7or.am/hy/news/2011-02-09/22595/

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.