Գործարարը հրաժարվել է ընդդեմ լրատվամիջոցի ներկայացրած հայցից

2024 թվականի հունիսի 27-ին «ԿՈԿ Սիստեմ» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ գործարար Սամվել Մատինյանի և «Տավուշ Մեդիա» ՍՊԸ-ի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջներով։ Հայցի առիթը  «Տավուշ Մեդիա» ՍՊԸ-ին պատկանող «Տավուշ Թի Վի»-ի եթերում մայիսի 28-ին Սամվել Մատինյանի հայտնած տեղեկություններն են «ԿՈԿ Սիստեմ» ՍՊԸ-ի մասին․ մասնավորապես, որ վերջինիս կառուցած ՀԷԿ-ի պատճառով կամրջի փլուզում է եղել, որ ջրուղիներից մեկը փակել են ՀԷԿ-ի տնօրենները, որպեսզի կարողանան շինարարական աշխատանքներ կատարել, ինչի պատճառով էլ քանդվել է սյունը։ Հայցվորը պահանջում էր պարտավորեցնել «Տավուշ Մեդիա» ՍՊԸ-ին հրապարակել Սամվել Մատինյանի հերքումը, Սամվել Մատինյանից հօգուտ «ԿՈԿ Սիստեմ» ՍՊԸ-ի բռնագանձել զրպարտության համար փոխհատուցում 1 միլիոն դրամի չափով, նույնքան էլ՝  որպես փաստաբանի վարձատրության գումար, բացի այդ՝ դատական ծախսերը 70 հազար դրամի չափով։ Հուլիսի 9-ին հայցադիմումն ընդունվել է վարույթ։

Լրատվամիջոցի շահերը ներկայացնում էր ԽԱՊԿ փաստաբան Կարեն Տոնոյանը։ Հոկտեմբերի 30-ի նիստին դատարանը կատարել է ապացուցման բեռի բաշխում, իսկ հունվարի 16-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հայցից հրաժարվելու հիմքով կարճել սույն գործը։

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.