2009 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, տեղական լրատվամիջոցների մոնիտորինգին զուգահեռ, երկրի բոլոր մարզերում ու Երեւանում ԶԼՄ-ների, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում կատարեց նաեւ փորձագիտական հետազոտություն, որի նպատակն էր պարզել՝
- ԶԼՄ-ների համար տեղեկությունների մատչելիության աստիճանը,
- ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու դեպքերը եւ լրատվամիջոցների շահերի պաշտպանության հարցերում հասարակական, քաղաքական եւ պետական տարբեր կառույցների դերակատարությունը,
- լրագրողական համերաշխության աստիճանը եւ այն բարելավելու ուղիները,
- ԶԼՄ-ների ֆինանսական գործունեության թափանցիկության ու սեփականության եւ գործունեության մենաշնորհայնության ընկալումը,
- ԶԼՄ-ների ու հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների առնչությունները, վերջիններիս համար՝ իրենց տեսակետներն ու կարծիքները ԶԼՄ-ներով արտահայտելու մատչելիությունն ու նրանց գնահատմամբ՝ լրատվամիջոցներում բազմակարծության ապահովման մակարդակը: