ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի քարոզչության ժամանակաշրջանում Հայաստանի հանրային հեռարձակողի եւ մասնավոր հեռուստաընկերությունների գործունեության դիտարկում (միջանկյալ զեկույց)

2015 թվականի հոկտեմբերի 26-ից դեկտեմբերի 4-ը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հեռարձակվող ԶԼՄ-ների երկու դիտարկում (մոնիտորինգ) իրականացրեց՝ ուսումնասիրելու համար նրանց գործունեությունը ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության ժամանակաշրջանում:

Այդ հետազոտություններից առաջինը նպատակ ուներ վերլուծելու համապետական եւ մայրաքաղաքային սփռման հեռուստաալիքներով քաղաքական ուժերի ներկայացուցիչների եւ հասարակական գործիչների մամուլի ասուլիսների լուսաբանումը: Երկրորդը՝ հետազոտելու Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությունը՝ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին քարոզչության համար անվճար եւ վճարովի եթերաժամանակ տրամադրելիս հավասար պայմաններ ապահովելու ուղղությամբ:

Ստորեւ ներկայացված են երկու դիտարկումների արդյունքները:

Կարդալ ավելին։

Share
No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն