2010 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2010 թ. տարեկան զեկույց

2010 թվականին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստել եւ հրապարակել է երեք եռամսյակային միջանկյալ զեկույց, որոնցում ամփոփվել են տարվա համապատասխան ժամանակահատվածներում (հունվար-մարտ, ապրիլ-հունիս, հուլիս-սեպտեմբեր) խոսքի ազատության վիճակը երկրում եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների արձանագրված խախտումները:

Սույն զեկույցը վերաբերում է ամբողջ 2010 թվականին եւ ընդգրկում է՝

1. Խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունն ու դրանում կատարվող փոփոխություններն ու գործընթացները,

2. Տնտեսական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա,

3. Քաղաքական միջավայրն ու դրա ազդեցությունները ԶԼՄ-ների վրա,

4. Լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտումները:

 2010թ. օգոստոս-սեպտեմբերին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն իրականացրեց փորձագիտական սոցիոլոգիական հետազոտություն, որի նպատակն էր պարզել  ԶԼՄ-ների ազատության մակարդակը Հայաստանում՝ հաշվի առնելով իրավական, քաղաքական ու տնտեսական գործոնների ազդեցությունները: Հարցմանը մասնակցեցին 50 փորձագետներ՝ համերկրային եւ Երեւանում գործող առավել հայտնի ԶԼՄ-ների ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներ կամ ներկայացուցիչներ: Այդ հարցման արդյունքները ԽԱՊԿ-ն ներկայացրել է «ԶԼՄ-ների ազատության մակարդակը Հայաստանում» զեկույցում, որը հրապարակվել է 2010 թվականի դեկտեմբերին:

Ստորեւ՝ համապատասխան բաժիններում համառոտ կներկայացնենք նաեւ այդ զեկույցի եզրակացությունները: Այստեղ ասենք միայն, որ հետազոտության արդյունքում պարզվեց. մեր երկրի մամուլը գտնվում է մասնակի ազատների խմբից՝ ոչ ազատների խմբին անցնելու վտանգավոր սահմանագծում:

1. Խոսքի եւ մամուլի ազատությանը վերաբերող օրենսդրությունը

2010 թվականը նշանավորվեց խոսքի եւ մամուլի ազատությանն առնչվող մի շարք իրավական նախաձեռնություններով եւ օրենսդրական փոփոխություններով, մասնավորապես.

Փետրվարի 4-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իր կայքում տեղադրեց «Էրոտիկ բնույթի հեռուuտառադիոհաղորդումների, uարuափ և ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպեu նաեւ անչափահաuների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաuտիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների» նախագիծը՝ քննարկման եւ առաջարկների համար:

Կարդալ ավելին

Հարակից Հոդվածներ