2012 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԶԼՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2012 թ. տարեկան զեկույց

Համառոտ ամփոփում

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հետամուտ է հայաստանյան լրատվամիջոցների եւ դրանց աշխատակիցների գործունեությանն առնչվող պայմաններին, իրադարձություններին ու խնդիրներին եւ հանրությանն է ներկայացնում եռամսյակային ու տարեկան զեկույցներ` Հայաստանում խոսքի ազատության վիճակի, ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ։ Զեկույցներում ներառվում են ոլորտը կարգավորող օրենսդրության փոփոխությունները, վերջին ներիս առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաեւ՝ քաղաքական գործոնների եւ տնտեսական միջավայրի ազդեցությունները լրատվամիջոցների վրա:

2012 թվականը խորհրդարանական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տարի էր, ուստի ուշադրության կենտրոնում էին լրատվամիջոցներին առնչվող թե´ նախընտրական տարաբնույթ խնդիրները եւ թե´ հենց ընտրությունների օրերին (մայիսի 6-ին, սեպտեմբերի 9-ին, 23-ին եւ դեկտեմբերի 2-ին) տեղի ունեցած իրադարձությունները։

Նախորդ տարիներին ԽԱՊԿ-ն արձանագրել է այն օրինաչափությունը, որ ներքաղաքական կյանքում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների, հատկապես` ընտրությունների ընթացքում ձեւավորվող լարվածության մթնոլորտում ավելանում են լրատվամիջոցների եւ լրագրողների նկատմամբ ճնշումները, խոսքի ազատությանը սպառնացող խախտումները։ Այս իմաստով 2012 թվականը բացառություն չեղավ։

Թեեւ նախորդ տարիների ընտրությունները ներառող ժամանակաշրջանների համեմատ` 2012 թվականին իրավիճակն ավելի մեղմ էր, սակայն նկատելի է, որ հենց ընտրությունների օրերին ԶԼՄ-ների գործունեության պայմաններն, այնուամենայնիվ,  բարդացան։

Մասնավորապես` 2012 թ. մայիսի 6-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրվեց 7 միջադեպ, որոնցից 3-ը ֆիզիկական բռնություն էր, 4-ը` տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում։ Իսկ սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների առնչությամբ արձանագրվեց 5 միջադեպ, որոնցից 1-ը ֆիզիկական բռնություն էր, 4-ը` տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտում։ Դեկտեմբերի 2-ին՝ ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների օրը, ԽԱՊԿ-ն արձանագրեց տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի եւս 1 խախտում։

Կարդալ ավելին

Share

No comments yet.

Ավելացնել մեկնաբանություն