«Լրագիր», 08.04.2010

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՃՆՇՈՒՄԸ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրել են Հայաստանում 2010 թվականի առաջին եռամսյակում խոսքի ազատության դեմ իրականացված խախտումները:
Աշոտ Մելիքյանը նշել է, որ տարօրինակ կերպով կարճվել են հունվարի 10-ին Երևանում 10-րդ ընտրատարածքում ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների դեպքերով բացված գործերը, այն դեպքում, որ առակ էին տեսաերիզներ, նկարներ, ականատեսներ: Սա նշանակում է, որ իրավապահների գործունեությունը վստահություն չի ներշնչում ասել է նա:

Մելիքյանի խոսքով այս տարի լրագրողների հանդեպ բռնության դեպքերը հինգն են, անցած տարվա նույն ժամանակահատվածի երեքի դիմաց: Ավելացել են տեղեկություն ստանալու իրավունքի խատման դեպքերը` 6 անցած տարվա 2-ի դիմաց:

Փորձագետ Մեսրեպ Հարությունյան խոսքով, փետրվարի 4-ին ՀՌԱՀ սահմանած չափորոշիչները կամայական և սուբյեկտիվ են, որը բացասական երևույթ է:

Կա 2 դրական երևույթ: Առաջինը ԱԺ-ում ընդունված օրենքն է, որով վերացվում էր քրեական օրենսգրքի և լրատվամիջոցների մասին օրենքի միջև եղած տարբերությունները, իսկ երկրորդը` 164-րդ հոդվածում կատարված փոփոխություններն են, որով բարձրացվում են լրագրողների գործունեության խոչընդոտմնան պատժաչափերը: Մի բացասական միտում կա. Դա քրեական և քաղաքացիական օրենսգրքերում կատարված փոփոխություններն են: Դրանցում նշված ձևակերպումները զրպարտության ապաքրեականացման վերաբերյալ, լուրջ վտանգ է ներկայացնում լրատվամիջոցների գործունեության համար, ասել է Մեսրոպ Հարությունյանը:

Խոսքի ազատության կոմիտեն տնտեսական ճնշման մեկ դեպք է արձանագրել այս տարի` կապված ԳԱԼԱ հետուստաընկերության հետ: Քաղաքական ճնշումների, բացի թիվ 10 ընտրատարածքից, մեկ դեպք է գրանցվել` փետրվարի 24-ին դատախազության շենքի դիմաց լուսանկարիչ Գագիկ Շամշյանի վրա հարձակումը:

Ճնշումներ են արձանագրվել նաև Հայկական ժամանակ և Չորրորդ իշխանություն թերթերի վրա` տուգանքների տեսքով:

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.