Իշխանությունը չպետք է թույլ տար՝ Հայաստանը հայտնվեր լրագրող բանտարկող պետությունների ցանկում․ Մելիքյան․ azatutyun.am

Հայաստանն առաջին անգամ լրագրողներին բանտարկող պետությունների ցանկում է հայտնվել։ Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի և խորհրդի գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» տարեկան զեկույցը: 2025-ի վերջին պլատֆորմում Հայաստանն արձանագրվեց որպես լրագրող կամ մեդիա դերակատար ձերբակալող պետություն, երբ ազատությունից զրկվեցին փոդքաստերներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը, զեկույցում է նշված:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ այս ցանկում հայտնվելը Հայաստանի վարկանիշի վրա բացասաբար է ազդում. «Պետք է դուրս գալ այդ պիտակից տակից»:
Աշոտ Մելիքյանը վիրավորական բառապաշարով հաղորդումներին դեմ է, սակայն պնդում է, որ նրանց նկատմամբ կատարվածն անհամաչափ է, ու չպետք է իշխանությունը թույլ տար՝ Հայաստանը հայտնվեր լրագրող բանտարկող պետությունների ցանկում. «Իշխանություններն ի սկզբանե պետք է թույլ չտային այսպիսի անհամաչափ գործողություններ Antifake.am խմբագրության հանդեպ, պետք է թույլ չտային չափազանց կոշտ միջոցներ փոդքասթերների նկատմամբ և ամեն ինչ իրականացնեին օրենքի շրջանակներում, բայց չխախտելով համաչափության սկզբունքը»:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավարը կարծում է, որ այս զեկույցը ազդակ պետք է լինի Հայաստանի իշխանության համար այս նախընտրական փուլում, որ լարված ու թեժ է: Իրենց քննադատող լրագրողների նկատմամբ պետք է լինեն հանդուրժող ու լայնախոհ, որ երկիրը չհայտնվի այսպիսի ցանկում, ասում է նա:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդալ նաև

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.