Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին 2021թ. երրորդ եռամսյակային զեկույց

2021թվականի երրորդ եռամսյակի ընթացքում լրագրողներն ու լրատվամիջոցները նոր սահմանափակումների բախվեցին։ Արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված ութերորդ գումարման խորհրդարանում թեժ քաղաքական պայքարը զուգորդվեց ԶԼՄ-ների հանդեպ կոշտ ճնշումներով ու ռեգրեսիվ նախաձեռնություններով, որոնք վտանգում են խոսքի և տեղեկատվության ազատությունը, կաշկանդում լրագրողական գործունեությունը։

Մտահոգիչ իրադարձություններից մեկն ԱԺ ղեկավարության անակնկալ որոշումն էր՝ խորհրդարանի շենքում լրագրողների աշխատանքը, ազատ տեղաշարժը սահմանափակելու մասին, ինչը հարուցեց ԶԼՄ-ների ու հասարակական մեդիա կազմակերպությունների վրդովմունքն ու մտահոգությունը։ Այս «նորամուծությունը» զուգորդվում էր ԱԺ նախագահի կողմից իր լիազորությունների չարաշահմամբ. ամեն անգամ, երբ նիստերի դահլիճում լարված իրավիճակ էր ստեղծվում, նա հրահանգում էր անջատել ուղիղ եթերը, իսկ անվտանգության աշխատակիցները նույն ժամանակամիջոցում լրագրողներին հեռացնում էին իրենց համար հատկացված աշխատավայրից՝ օթյակից, արգելելով տեսանկարահանումները։ Այս ամենը թե՛ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող ԶԼՄ-ների, թե՛ հասարակության տեղեկացված լինելու իրավունքի կոպիտ խախտում է:
Ազգային ժողովում տեղի ունեցած այդ միջադեպերի ընթացքում գրանցվել են 3 ֆիզիկական բռնության, 3 ճնշման և 2 տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպքեր։ Այս իրադարձությունների առնչությամբ ԽԱՊԿ-ն ու գործընկեր լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել դատապարտող հայտարարություններով և պահանջել բարենպաստ պայմաններ ստեղծել խորհրդարանում հավատարմագրված թղթակիցների ու օպերատորների համար։

ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու, պաշտոնական տեղեկատվության հասանելիությունը սահմանափակելու իշխանությունների մտադրություններն արտահայտվել են նաև օրենսդրական և այլ նորմատիվ-իրավական ակտերի նախագծերի առաջադրմամբ:

Եռամսյակի ընթացքում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնության 3, ճնշումների՝ 23 դեպք, տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի 37 խախտում:

ԿԱՐԴԱԼ ԱՄԲՈՂՋԸ

Դիտարկման արդյունքներին կարելի է ծանոթանալ նաև ինֆոգրաֆիկաների տեսքով՝ ԱՅՍՏԵՂ

Հարակից Հոդվածներ