Նպատակներ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նպատակներն ու խնդիրները

(Քաղվածք կանոնադրությունից)

Կոմիտեի նպատակներն են.

  • աջակցել խոսքի ազատությանը վերաբերող ՀՀ օրենսդրության կատարելագործմանը
  • աջակցել լրատվամիջոցների եւ պետական մարմինների, ձեռնարկությունների, հա­սա­րա­կական կազմակերպությունների, այլ միավորումների միջեւ կապերի զարգացմանը
  • աջակցել Հայաստանում ազատ, ժողովրդավարական մամուլի կայացմանը
  • նպաստել խոսքի ազատության միջազգային նորմերի հաստատմանը
  • աջակցել լրագրողների մասնագիտական համերաշխության ամրապնդմանը՝ անկախ նրանց ներկայացրած զանգվածային լրատվության միջոցի քաղաքական ուղղվածությունից ու կուսակցական պատկանելությունից
  • պաշտպանել լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները

Նշված նպատակներն իրագործելու համար Կոմիտեն լուծում է հետեւյալ խնդիրները.

  • զբաղվում է հետազոտական անկախ գործունեությամբ.
  •  խոսքի ազատությանը եւ այդ իրավունքի խախտումների վերաբերյալ լրատվություն պարունակող տպագիր, ձայնային, տեսաշարային եւ այլ տեղեկատվական նյութեր է հա­վաքում, համակարգում, մշակում, թողարկում եւ տարածում Հայաստանում ու արտասահմանում.
  • մասնակցում է Հայաստանի եւ արտասահմանի իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջեւ տեղեկատվության փոխանակման համակարգմանը.
  •  մասնակցում է խոսքի ազատության բնագավառում համագործակցելու հարցերին վերաբերող զանազան կոնֆերանսների եւ խորհրդակցությունների, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում.
  • իրականացնում է հրատարակչական գործունեություն, պատրաստում է հրապարակումներ եւ հեռստուռադիոհաղորդումներ.
  • կազմակերպում է զանգվածային լրատվության տարբեր միջոցների լրագրողների մասնագիտական մերձեցմանն ուղղված համատեղ գործողություններ, հանդիպումներ եւ այլ միջոցառումներ.
  • միջազգային կապեր է հաստատում.
  • հենվելով իր աշխատակազմի վրա՝ Կոմիտեն պայմանագրային հիմունքներով ներգրավում է նաեւ անհրաժեշտ մասնագետների.
  • Կոմիտեի անդամներին եւ հաստիքային աշխատողներին գործուղում է արտասահման.
  • մասնակցում է սեմինարների, հանդիպումների, լրագրողների ուսուցման կազմակերպմանը.
  • լրատվություն է փոխանակում իր գործընկերների հետ.
  • իր գործունեության ապահովման նպատակով Կոմիտեն կարող է որպես սեփականություն ունենալ եւ վարձակալել շենքեր, շինանյութեր, սարքավորումներ եւ այլ սեփականություն։

Կոմիտեն իր գործունեության ժամանակ առաջնորդվում է գործարար համագործակցության, խոսքի ազատության իրավունքի համընդհանուր միջազգային սկզբունքներով ու չափանիշներով։