Նպատակներ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նպատակներն ու խնդիրները

(Քաղվածք կանոնադրությունից)

Կոմիտեի նպատակներն են.
– աջակցել խոսքի ազատությանը վերաբերող ՀՀ օրենսդրության կատարելագործմանը.
– աջակցել լրատվամիջոցների եւ պետական մարմինների, ձեռնարկությունների, հա­սա­րա­կական կազմակերպությունների, այլ միավորումների միջեւ կապերի զարգացմանը.
– աջակցել Հայաստանում ազատ, ժողովրդավարական մամուլի կայացմանը.
– նպաստել խոսքի ազատության միջազգային նորմերի հաստատմանը.
– աջակցել լրագրողների մասնագիտական համերաշխության ամրապնդմանը՝ անկախ նրանց ներկայացրած զանգվածային լրատվության միջոցի քաղաքական ուղղվածությունից ու կուսակցական պատկանելությունից.

Նշված նպատակներն իրագործելու համար Կոմիտեն լուծում է հետեւյալ խնդիրները.
– զբաղվում է հետազոտական անկախ գործունեությամբ.
– խոսքի ազատությանը եւ այդ իրավունքի խախտումների վերաբերյալ լրատվություն պարունակող տպագիր, ձայնային, տեսաշարային եւ այլ տեղեկատվական նյութեր է հա­վաքում, համակարգում, մշակում, թողարկում եւ տարածում Հայաստանում ու արտասահմանում.
– մասնակցում է Հայաստանի եւ արտասահմանի իրավաբանական ու ֆիզիկական անձանց միջեւ տեղեկատվության փոխանակման համակարգմանը.
– մասնակցում է խոսքի ազատության բնագավառում համագործակցելու հարցերին վերաբերող զանազան կոնֆերանսների եւ խորհրդակցությունների, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում.
– իրականացնում է հրատարակչական գործունեություն, պատրաստում է հրապարակումներ եւ հեռստուռադիոհաղորդումներ.
– կազմակերպում է զանգվածային լրատվության տարբեր միջոցների լրագրողների մասնագիտական մերձեցմանն ուղղված համատեղ գործողություններ, հանդիպումներ եւ այլ միջոցառումներ.
– միջազգային կապեր է հաստատում.
– հենվելով իր աշխատակազմի վրա՝ Կոմիտեն պայմանագրային հիմունքներով ներգրավում է նաեւ անհրաժեշտ մասնագետների.
– Կոմիտեի անդամներին եւ հաստիքային աշխատողներին գործուղում է արտասահման.
– մասնակցում է սեմինարների, հանդիպումների, լրագրողների ուսուցման կազմակերպմանը.
– լրատվություն է փոխանակում իր գործընկերների հետ.
– իր գործունեության ապահովման նպատակով Կոմիտեն կարող է որպես սեփականություն ունենալ եւ վարձակալել շենքեր, շինանյութեր, սարքավորումներ եւ այլ սեփականություն։

Կոմիտեն իր գործունեության ժամանակ առաջնորդվում է գործարար համագործակցության, խոսքի ազատության իրավունքի համընդհանուր միջազգային սկզբունքներով ու չափանիշներով։